Բանկերը, հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել: Բանկը պարտավոր է ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթերը ստանալու պահից 5 բանկային օրվա ընթացքում տեղեկացնել դիմող անձանց կամ կազմակերպություններին ներկայացված փաստաթղթերի անբավարարության մասին` նշելով պակասող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իսկ դրանց բավարարության դեպքում` 10 բանկային օրվա ընթացքում նրանց հաղորդել հաճախորդի վերաբերյալ բանկում եղած սպառիչ տեղեկությունները և տրամադրել բոլոր փաստաթղթերը: Բանկի կողմից համապատասխան տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է գանգատարկվել դատարանում: Մերժման կամ սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ չափով, եթե մերժումը եղել է անհիմն կամ ժամկետները խախտվել են բանկի մեղքով:
Call Now ButtonԶանգահարել