1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը:

Արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ամուuնության պետական գրանցումն իրականացվում է ամուuնացող անձանց պարտադիր ներկայությամբ։
Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:
Եթե ամուuնացող անձինք (ամուuնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված հարգելի այլ պատճառներով, ապա ամուuնության պետական գրանցումն ամուuնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում։
ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել միայն հետևյալ դեպքերում`

1) ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով.
Այս դեպքում ամուսնացող անձանց դիմումում կամ առանձին հայտարարության մեջ նշում են ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու անհրաժեշտության մասին` դիմումին կամ հայտարարությանը կցելով ծանր հիվանդության առկայությունը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառները հավաստող փաստաթուղթը: Դիմումը ՔԿԱԳ մարմին է ներկայացվում ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ:

2) ամուսնացող անձինք (անձանցից մեկը) կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում.
Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձն ամուսնության հայտարարությանը կցում է նաև կալանավորված անձանց պահելու կամ ազատազրկման վայրերի ղեկավարի` համապատասխան վայրում ամուսնության պետական գրանցումը կատարելու համաձայնությունը:

3) ամուսնացող անձանց ցանկությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գումարը վճարելու դեպքում.
Այս դեպքում ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին` ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար: Եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար պետական տուրքի՝ 10000 ՀՀ դրամ գումարի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գումարի՝ 50.000 ՀՀ դրամ, վճարված լինելը հավաստող անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմին, ապա դիմումին կցվում է պետական տուրքը և տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված գումարը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում) համայնքի բյուջե վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:
Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:

Զանգահարել