Նույնականացման քարտ ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաև առաջին անգամ նույնականացման քարտ ստացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից։

«Հիշեցնում ենք, որ նույնականացման քարտը որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող է օգտագործվել ՀՀ-ում ցանկացած բնագավառում։ Որևէ մարմին իրավասու չէ մերժելու գործարքը՝ նույնականացման քարտի փոխարեն պահանջելով անձնագիր։

Նույնականացման քարտը ունի մի շարք առավելություններ.

  • այն ամենօրյա կրելու դեպքում առավել հարմարավետ է,
  • առավել դիմացկուն է,
  • պարունակում է նաև հանրային ծառայությունների համարանիշ. ամեն անգամ ՀԾ համարանիշ պահանջվելու դեպքում քաղաքացին ստիպված չի լինի դիմելու և ստանալու համապատասխան տեղեկանք,
  • էլեկտրոնային կառավարման բնագավառում հանդիսանում է անձի նույնականացման համար միակ վստահելի փաստաթուղթը»,-նշել է նա։
Զանգահարել