• Բանակցությունների և հայկական մշակույթի փոխհարաբերություններին անդրադառնալուց առաջ անդրադառնանք բանակցություն հասցկացությանը: Այն իրենից ներկայացնում է շահագրգիռ անձնանց հաղորդակցություն, որը նպատակ է հետապնդում փոխկապակցված շահերի պայմաններում համաձայնության գալ բանակցության առարկայի շուրջ : Բանակցությունը կոնֆլիկտի լուծման մեթոդ է, որի պարագայում կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր պահանջները, միաժամանակ, պատրաստ լինելով գնալ զիջումների և գալ համաձայնության: Բանակցություններն իրենց մեջ ներառում են 3 փուլ` բանակցությունների նախապատրաստում, բանակցությունների բուն ընթացք և բանակցությունների արդյունքների ամփոփում:
  • Ավանդաբար առանձնացնում են բանակցության մեթոդների երկու տեսակ` փափուկ և կոշտ: Փափուկի դեպքում բանակցողները պահպանում են բարեկամական մթնոլորտ և կողմերը պատրաստ են գնալ փոխադարձ զիջումների և արդյունքում կոնֆլիկտը լուծվում է: Կոշտի դեպքում բանակցող կողմերը հետ չեն կանգնում իրենց դիրքորոշումից, որն էլ հանգեցնում է կողմերի միջև առկա կոնֆլիկտի խորացմանը, ինչի արդյունքում կողմերի համար ընդունելի արդյունքը դառնում է էլ ավելի անհավանական:
  • Բանակցությունը, որն ունի հաջող ավարտ, իրենից ենթադրում է, որ արդյունքը կողմերի համար պետք է լինի ամենաօպտիմալը և չվատթարացնի բանակցողների հարաբերությունները: Կարևորելով բանկցությունների հաջող ընթացքը և ելքը Հարվարդի համալսարանի դասախոս Ռոբերտ Ֆիշերը իր ‹‹Համաձայնության հասնելու ուղիները›› գրքում առաջարկել է բանակցությունների մի մեթոդ, որի հիմքում դնում է սկզբունքների հիման վրա բանակցությունները: Մեթոդը տարբերվում է փափուկ և կոշտ մեթոդներից, նա առաջարկում է բանակցության սկզբունքների շրջանակ: Սկզբունքներով բանակցության մեթոդը կազմված է չորս սկզբունքից : Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
  • 1. Կողմեր (մարդիկ): Յուրաքանչյուր կողմ պետք է իրեն պատկերացնի իր ‹‹հակառակորդի›› տեղում և բացահայտի նրա գործողությունների պատճառները դրա համար պետք է մտածի երեք ուղղություններով` ընկալում, էմոցիաներ, հաղորդակցություն, չվերագրի իր վախը հակառակորդի նպատակին, արտահայտի հակառակորդից տարբեր դիրքորոշում, չպետք է մոռանալ, որ բանակցության արդյունքը պետք է օգտակար լինի ‹‹հակառակորդին›› և համապատասխանի, վերջինիս, արժեհամակարգին:
  • 2. Շահերը: Շահերը ընկած են խնդրի հիմքում, և կանխորոշում են մարդկանց գործողությունները: Շահերը շատ հաճախ թաքնված են լինում և անհրաժեշտ է դրանք բացահայտել։ Շահերի բացահայտման համար պետք է նախ պատճառը հասկանալ և սեփական ‹‹հակառակորդի›› շահերի հարաբերակցությունը: Մարդկանց գլխավոր նպատակները հիմնական պահանջմունքներն են: Եթե բավարարվում են այդ պահանջմունքները, մեծանում է արդյունքի հասնելու հավանականությունը: Պետք է դիմացինի շահերը լինեն առաջարկության կարևոր մասը: Ի վերջո հակադիր դիրքերի հիմքում ընկած են համատեղելի շահեր:
  • 3. Տարբերակները: Պետք է ունենալ մի շարք տարբերակներ մինչև որոշման կայացումը։ Անհրաժեշտ է բացահայտել խնդիրը, վերլուծել խնդիրը, մշակել հնարավոր լուծումներները, այսինքն` մինչ որոշման կայացումը պետք է ունենալ խնդրի լուծման մի քանի տարբերակ:
  • 4. Չափանիշները: Որոշման կայացման հիմքում պետք է ընկած լինեն արդարացի գնահատականներն ու գիտական հիմնավորումները, այսինքն` որոշման հիմքում պետք է ընկած լինեն բացառապես օբյեկտիվ չափանիշներ և այդ դեպքում կհասնենք արդար և կողմերի համար ընդունելի որոշման:
  • Ըստ Ֆիշերի վերընշված չորս սկզբունքների կիրառումը հնարավորություն են տալիս բանակցությունների ընթացքում հասնել ցանկալի արդյունքի, քանի որ այս մեթոդը կիրառելը հնարավորություն է տալիս հասկանալ կոնֆլիկտի մյուս կողմին և առաջարկել տարբերակներ, որոնք վերջինիս կողմից ընդունելի կլինեն, որոնք կկարևորեն հիմնական շահերը, փոխշահավետ տարբերակները և արդար չափանիշները, որոնց արդյունքում հնարավոր է հասնել հաջող հանգուցալուծման :
  • Այժմ քննարկենք բանակցությունների և հայկական մշակույթի հարաբերակցությունը: Յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի տարրերը ձևավորում են բնավորության գծեր, որոնք տարածված են տվյալ ազգի ներկայացուցիչների մեծամասնության շրջանում: Դիտարկենք այդ հարաբերակցությունը ըստ Ֆիշերի սկզբունքների:
  • 1. Կողմեր: Բանակցությունների հաջող ելքի համար էական նշանություն ունի կողմերի պատրաստակամությունը փոխադարձ զիջումների գնալու ցանկությունը, մյուս կողմի դիրքորոշումը ընկալելը և դրան հարմարվելը: Պատմությունը ցույց է տալիս հայ ժողովուրդը դասվում է ժողովուրդների այն թվին, որին բնորոշ է հարմարվողականությունը, հայ ժողովուրդը կարող է հարմարվել ցանկացած պայմանների: Եվ այս հատկանիշը էական նշանակություն ունի կոնֆլիկտի ժամանակ փոխզիջումների գնալու հարցում:
  • 2. Շահերը: Միևնուն ժամանակ պետք չէ մոռանալ սեփական շահի մասին: Այս սկզբունքի դեպքում չափից դուրս հարմարվողականությունը կարող է բացասաբար ազդել բանակցությունների վրա: Միևնույն ժամանակ հայ ազգում բացակայում է միասնության զգացումը, որն իր հերթին նպաստում է յուրաքանչյուր հայի համար այլոց շահերի ստորադասմանը իր շահերին:
  • 3. Տարբերակներ: Այս սկզբունքի հարցում էական նշանակություն չունի ագային պատկանելությունը, սրա կիրառման արդյունավետությունը պայմանավորված է, առավելապես, կողմերի ինտելեկտուալ մակարդակով:
  • 4. Չափանիշներ: Այստեղ խոսքը գնում է օբյեկտիվ չափանիշների մասին: Այս սկզբունքի կիրառումը կարող է էական բարդություններ առաջացնել, քանի որ, ցավոք, հայ տեսակն առավելապես առաջնորդվում է սուբյեկտիվ, այլ ոչ թե օբյեկտիվ չափանիշներով:
  • Ասպիսով` մեզանում բանակցությունների միջոցով կոնֆլիկտների լուծումների մշակույթը զարգացնելը ունի բավականին լավ նախադրյալ, սական միևնույն ժամանակ այդ պրակտիկան հանդիպում է բավականին լուրջ դիմակայության: Սակայն պետք է հիշել, որ անհնարին ոչինչ չկա և մեծ ցանկության դեպքում նույնիսկ Հայաստանում կարելի է զարգացնել վեճերի բանակցությունների միջոցով լուծման պրակտիկ՝ առավել լայն կիրառելիությունն ու զարգացումը:
  • Օգտագործված աղբյուրներ Анцупов А.Я., Шипилов А.И. Конфликтология: Учебник для вузов. – 2-е изд., перераб. и доп. – М.: ЮНИТИ-ДАНА, 2004 Р. Фишер, У. Юри. Путь к согласию или переговоры без поражения. С-Петербург, 2000 http://www.researchers.am/am/բանակցությունների-դերը-կառավարման-մ

  • http://lib.nspu.ru/umk/3caef910e06ba0ed/t15/ch4.html 03.11.2018 http://psyznaiyka.net/conf-rechenie.html?id=13 03.11.2018
    Հեղինակ՝
    իրավագիտության մագիստրոս Ռուզաննա Գզիրյան
Զանգահարել